Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պետություն պիտի մնա, որ Սահմանադրություն ունենա

Պետություն պիտի մնա, որ Սահմանադրություն ունենա
15.03.2025 | 09:44

Եվ ինչու՞ եք միշտ մոռանում, որ ինչ հանձնել է՝ առանց փաստաթղթի է հանձնել ու հազար անգամ Սահմանադրություն խախտելով:

Ի՞նչն է իրեն խանգարում, ի՞նչը, որ հիմա էլ հանձնի բանավոր խոստումներով, որ դրել նորից խորացել եք պայմանագրի կետերի մեջ:

Էս մարդը ամեն օր ապացուցում է մեկ բան. քանի դեռ մենք քննարկում ենք իր և Ալիևի կողմից դաշտ նետվող վերացական փաստաթղթերն ու պայմանագրերը, իրենք արդեն բանավոր պայմանավորվել ու իրացման փուլում են:

Ի վերջո, պետություն պիտի մնա, որ Սահմանադրություն ունենա, իսկ Նիկոլ-Ալիև-էրդողան պլաններում Հայաստան չկա:

Գոնե մի անգամ քայլ առաջ անեինք…

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ